top of page


                            ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Ես գայանեն եմ Հայաստանից,  ք․Վանաձոր (ներկայիս քաղաքը-Երևան):
Մոտ մեկ տարի է, ինչ խնայում եմ գումար հյուրատուն կամ հարմարավետ, փոքր հյուրանոցային բիզնես սկսելու համար: Տունը տատիկ- պապիկնն է՝  Լոռվա մարզի Թումանյան գողտրիկ քաղաքում:
Նրանց մահից հետո տունը որոշ ժամանակ բարձիթողի վիճակում էր

(ներառյալ գոմը, այգիները):
Դեռ  2018 թվականի հոկտեմբերից որոշեցի վերականգնել այն՝ պահպանելով հին ոճը ժամանակակից ու ավանդական ոճերի համադրությամբ։
Իմ աշխատավարձով ես կարողացա վերականգնել միայն տան հատակը (խոհանոց, սանհանգույց) և պատերի որոշ հատվածներ (խոհանոց, պատշգամբ):
Ընթացիկ հյուրատան նախագծին կցել եմ ևս երկուսը,

որոնք ներկայացված են ստորև։
Այժմ ինձ որոշակի օգնություն է հարկավոր, որպեսզի

ավարտեմ ծրագիրն ամբողջությամբ:

TUMANYAN projects-ը բաղկացած է 3 մասից.

1. Հյուրատուն
2. A-frame եռանկյունաձև հյուրանոց (Գլէմփինգ)
3. Քեմփինգ գոտի

1. Հյուրատան գործընթացը, ինչպես արդեն նշեցի, դեռ կիսատ է,
նախատեսվում է պահպանել հին ոճը՝ համադրած նորի հետ, որպեսզի ստեղծվի

տնային մթնոլորտ մեր բոլոր հյուրերի համար։
Տան իրական լուսանկարները կարող եք տեսնել կարճ տեսանյութում,

որը տեղադրված է այստեղ ու մեր Facebook- ի պաշտոնական էջում:

2. Երբ տատիկ-պապիկս ողջ էին, նրանք ունեին կովեր, ոչխարներ, այծեր ...

Այդ կենդանիները ունեին գոմ, որն այժմ ավերված է,

սակայն ես որոշեցի գոմի տեղում կառուցել A-frame ոճի հյուրանոց:
Այն ժամանակակից եռանկյունաձև տուն է ՝ մեկ,

երկու կամ ավելի ննջասենյակներով, փոքր աշխատատեղի անկյունով,

ներկառուցված բաղնիքով / զուգարանով և խոհանոցի անկյունով:

Ես այն նախատեսել եմ 1 կամ 2 հոգու համար

1 ննջասենյակ

1 բաղնիք
1 զուգարան
աշխատավայրի անկյուն
խոհանոցի անկյուն

3. Քեմփինգ գոտին հյուրատուն տանող ճանապարհին է: 

Այն նախատեսվում է լինել այգու տարածքում:
Պտղատու այգին լավ չի խնամված, դեռ հարմարեցված չէ

քեմփինգ գոտու համար:

Այս նախագծի հիմնական նպատակն է.


... նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և խթանմանը

… մեր հյուրերը մոտ լինեն կամ ծանոթանան հայկական մշակույթին, արմատներին, նաև նրանց "վերադարձնենք" իրենց անհոգ մանկության:

Մեզ մոտ քիչ է՝ աղմուկը, մեքենաները, ինտերնետն ըստ ցանկության, շատ է՝ առողջ հաղորդակցությունը, մաքուր օդը, օրգանիկ սնունդը,  կարևորը՝  առանց սթրեսի։

 

ՍՏՈՐԵՎ ԿԱՐՈՂ ԵՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՈՒ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԻԴԵԱՆԵՐԻՆ՝ ՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ

6.jpg
2.jpg
5.jpg
4.jpg
3.jpg
1.jpg

Կամ մեզ հետ

Բջջ: +374 99 20 47 40

E-MAIL:  tumanyanprojects@gmail.com 

Մեր հասցեն

Հայաստան, Լոռի, ք․ Թումանյան

Հետևիր մեզ

  • Facebook Reflection

 Մենք չունենք պաշտոնական "domain", քանի որ հարկավոր են ամսական վճարումներ հոսթինգի համար, և մենք չենք կարող վճարել դրա դիմաց: Շնորհակալություն  հասկանալու համար!

© 2020 | TUMANYAN projects

bottom of page